Իրանական պաշտոնական անձանց գործողությունները սկսել են սպառնալիք ներկայացնել Ադրբեջանի Հանրապետության համար, հայտնել է «Ատլաս» Վերլուծական կենտրոնի ղեկավար Էլհան Շայինօղլուն` ելույթ ունենալով Բաքվում Կլոր սեղանի ժամանակ` նվիրված Իրանում այսպես կոչված էթնիկ ադրբեջանցիների զանգվածային հուզումներին:
«Չսահմանափակվելով հակաադրբեջանական քարոզչությամբ` Թեհրանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունն Ադրբեջանի սահմանին հարող տարածքներում, ներկայումս այնտեղ զորավարժություններ է անցկացնում, չի դադարում թմրադեղերի փոխադրումը Իրանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ: Մեր կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի ԻԻՀ կողմից սպառնալիքի կանխման համար»,- Շայինօղլուի խոսքն է մեջբերում Նովոստի-Ազերբայջանը: Փորձագետի խոսքով, ԻԻՀ ղեկավարության հակաադրբեջանական քաղաքականության մասն են կազմում այդ երկրի ադրբեջանցիների բռնի ձուլմանն ուղղված գործողությունները, հաղորդում է aze.az-ը: