9 սեպտեմբերի 2011 - 21:25 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Լևոն Տեր-Պետրոսյան. Oլիգարխիան գրավել է Ազգային Ժողովը

Հանրահավաքի ժամանակ իր ելույթում Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է ձեռնարկատեր պատգամավորների խնդրին: Նրա խոսքով, Ազգային Ժողովի 131 պատգամավորներից 76-ը զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ` խախտելով ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը: Նա նկատել է նաև, որ օրենքներն Ազգային Ժողովում ընդունվում են առնվազն 66 ձայնով, դա նշանակում է, որ ոչ մի օրենք չի կարող ընդունվել առանց սահմանադրախախտ պատգամավորների քվեների։ «Oլիգարխիան գրավել է Ազգային Ժողովը»,- ընդգծել է ՀԱԿ-ի առաջնորդը` հավելելով, որ Ազգային Ժողովին համահավասար կամ նրանից ավելի այս խախտումը պետք է հուզեր հանրապետության նախագահին, մինչդեռ «2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն ինքն է իր ղեկավարած կուսակցության թեկնածուների ցանկում ընդգրկել տասնյակ ձեռնարկատերերի ու քրեական տարրերի»:

Իր ելույթում Տեր-Պետրոսյանը մեծ ուշադրություն է հատկացրել նաև 2008թ. նախագահական ընտրություններին, այդ ժամանակ ԿԸՀ և Սահմանադրական դատարանի գործողություններին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ WikiLeaks-ի վերջին հրապարակումներին:

ՖՈՏՈՇԱՐՔ