12 սեպտեմբերի 2011 - 15:49 AMT
Դավիթ Նալբանդյանն Արգենտինայի թենիսի հավաքականի կազմում մեկնել է Բելգրադ

Արգենտինայի թենիսի հավաքականը Բելգրադ է ժամանել, որտեղ սեպտեմբերի 16-18 կհանդիպի Սերբիայի հավաքականի հետ Դևիսի գավաթի կիսաեզրափակչում:

Արգենտինայի հավաքականի կազմում Սերբիա են մեկնել Դավիթ Նալբանդյանը, Խուան Մոնակոն, Խուան Մարտին Դել Պոտրոն, Խուան Իգնասիոն և թիմի ավագ Տիտո Վասկեսը:

Սեպտեմբերի 12-ին արգենտինացի թենիսիստներն առաջին մարզումը կանցկացնեն «Բելգրադ արենայում», իսկ սեպտեմբերի 14-ին կկայանա հանդիպումների վիճակահանությունը:

Արգենտինայի հավաքականն անձնական հանդիպումներում 0:1 հաշվով զիջում է Սերբիային, միակ պարտությունը արգենտինացիները կրել են 1964 թվականին:

Դևիսի գավաթի երկրորդ կիսաեզրափակիչ խաղում կմրցեն Իսպանիայի և Ֆրանսիայի հավաքականները: