13 սեպտեմբերի 2011 - 14:44 AMT
Մոտակա ժամերին Թուրքիան կարող է մասշտաբային ռազմական գործողություն սկսել քրդերի դեմ

Մոտակա ժամերին Թուրքիան կարող է Իրաքի հյուսիսում մասշտաբային ռազմական գործողություն սկսել քուրդ ապստամբների դեմ: «Այդ գործողությունը կարող է մեկնարկել ցանկացած րոպեի»,- հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էրսիս Շահինը:

Թուրքիան բոլոր վերջին օրերին այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում Իրաքի ղեկավարության հետ:

Ի պատասխան Թուրքիայի արևելքում քրդական ընդդիմադիրների կազմակերպած ահաբեկչությանը` թուրքական BBC-ն օգոստոսին ռմբակոծությունների շարք ձեռնարկեց Իրաքի հյուսիսային շրջաններում: Ռմբակոծությունների արդյունքում մոտ 200 քուրդ քաղաքացի զոհվեց:

«Սահմանի հատման հետ կապված գործողություններն իրականացվելու են ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ճանապարհով,- Անկարայում լրագրողներին է ասել թուրք նախարարը:- Ամեն ինչ կախված է իրաքյան իշխանությունների հետ մեր բանակցությունների արդյունքներից», հաղորդում է ZMAN-ը: