Microsoft-ը նախագծողների իր կոնֆերանսում ներկայացրել է Windows օպերացիոն համակարգի հաջորդ սերունդը՝ Windows 8-ը՝ նախագծված պլանշետների, համակարգիչների և նոթբուքերի համար։ Այս մասին հաղորդում է CBRonline-ը։
Ընկերությունը ներկայացրել է նաև նոր գործիքներ նախագծողների համար, որոնք կոչված են օգնելու նախագծել ծրագրեր աշխարհում Windows օգտագործող ավելի քանի 1 միլիարդ մարդկանց համար։
Նոր համակարգն առաջին անգամ կաշխատի ARM թույլ հզորությամբ պրոցեսորով։ Մինչ օրս Windows համակարգիչների մեծ մասն աշխատել են Intel պրոցեսորներով։
Microsoft-ը նաև ասել է, որ նոր օպերացիոն համակարգը կունենա երկու ինտերֆեյս՝ մեկը սովորական համակարգիչների համար, մյուսը՝ Մետրո անվամբ՝ նախագծված պլանշետային համակարգիչների համար։ Ընկերությունը նաև հայտնել է, որ շուտով գործելու է Windows Store (խանութ), որտեղ կվաճառվեն ներբեռնման համար նախատեսված ծրագրեր։
Ընկերությունը կանգնած է մեծ մրցակցության առջև՝ Apple-ի օպերացիոն համակարգի և Google-ի Android-ի հետ, որոնք առաջատար են շուկայում։