18 սեպտեմբերի 2011 - 15:36 AMT
Թուրքիան հրաժարվել է Իսրայելի հետ հարաբերություններում ԱՄՆ-ի միջնորդությունից

Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն սեպտեմբերի 17-ին հայտարարել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի օգնության կարիքը չունի Իսրայելի հետ հարաբերություններում առկա խնդիրների լուծման հարցում, հաղորդում է Agence France Presse-ը:

«Թուրքիան ԱՄՆ-ի միջնորդության կարիքը չունի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար»,- հայտնել է ԱԳ նախարարը:

Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվեց ներողություն խնդրել 2010թ. մայիսին «Խաղաղության նավատորմի» գրոհի ժամանակ Թուրքիայի 9 քաղաքացիների մահվան համար: Որոշ տվյալների համաձայն, Անկարան այժմ պատրաստվում է մի քանի ռազմանավ ուղարկել Իսրայելի ափերի մոտ: