20 սեպտեմբերի 2011 - 17:43 AMT
ՀՀ սփյուռքի նախարարը միանգամայն հնարավոր է համարում պատգամավորական տեղեր ստեղծել սփյուռքահայերի համար

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ամփոփելով առաջին Համահայկական համաժողովի արդյունքները, նշել է, որ հետագայում միանգամայն հնարավոր է համարում պատգամավորական տեղեր ստեղծել սփյուռքահայերի համար:

Նախարարը ներկայացրել է համաժողովի արդյունքները՝ նշելով, որ, վերջապես հայ ժողովրդին հաջողվեց գերակա հարցերի համատեղ օրակարգ ընդունել:

Ըստ Հակոբյանի, առաջնային հարցերի ցանկում են Ցեղասպանության ճանաչումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ՀԱԵ դերի ամրապնդումը, ինչպես նաև պայքարը հայ համայնքներում ուծացման դեմ: «Համաժողովում ներկայացվել է 115 զեկույց, որոնց հեղինակները բավականին գործնական առաջարկություններով հանդես եկան»,-ասել է նա: Սեպտեմբերի 19-ին Երևանի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց Համահայկական համաժողովը, որին ներկայացված է 151 կազմակերպություն աշխարհի 46 երկրից: