21 սեպտեմբերի 2011 - 11:57 AMT
Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատը պատրաստ է աջակցել գործարարների երազանքներին

Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատը պատրաստ է աջակցել երկրի գործարարներին իրենց գործունեության բարելավման համար: «Ցանկանում ենք, որպեսզի 10 տարի անց, երբ Հայաստանը տոնի իր 30-ամյակը, այն ամենը, ինչի մասին մենք երազում ենք այսօր, կատարվի»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի ԱԱՊ գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը:

Նրա կարծիքով, դրան կնպաստի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագիրը տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման և ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին: «ԱԱՊ անունից հայ ժողովրդին ցանկանում ենք բարեկեցություն, բարգավաճում և միասնություն»,- հավելել է Վարդանյանը: