23 սեպտեմբերի 2011 - 20:09 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Սարգսյան. Իշխանությունները մերժել են ՀԱԿ-ի մեկնած ձեռքը

«Մեր մեկնած ձեռքը մերժվեց իշխանությունների կողմից: «Բայց մենք «աբիժնիկ» չենք, «աբիժնիկը» մեր իշխանություններն են»,- Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա ժողովրդին կոչ է արել ցույց տալ իրենց վերաբերմունքն իշխանությունների հանդեպ: Սարգսյանը հավելել է նաև, որ ճիշտ գործընթաց է սկսվել ժողովրդի հաղթանակին հասնելու համար, և այդ գործընթացը սկսվել է դեռևս նախորդ հանրահավաքի ժամանակ:

Հայաստանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն իր հերթին հայտնել է, որ այս իշխանություններն իրենց կառավարման սկզբից ի վեր նվաստացրել են ժողովրդի արժանապատվությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ