26 սեպտեմբերի 2011 - 16:00 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է Երևանում կայացած զորահանդեսից, գտնում է ռազմական փորձագետը

Ադրբեջանի հանրությունը շոկի մեջ է Երևանում կայացած ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ նրա, զորահանդեսի մասին իր գնահատականներով ադրբեջանական կողմը թոզ է փչում սեփական ժողովրդի աչքերին՝ նրա ուշադրությունը սեփական անհաջողություններից շեղելու համար: «Հասկանում եք, հայկական զորահանդեսի մասին խոսում են ոչ թե ռազմական փորձագետները, այլ քաղաքագետներ, ինչ-որ անհասկանալի մարդիկ»,-ասել է նա: Ընդ որում, փորձագետը նշել է, որ այդ ամենը վկայում է միայն մեկ բանի մասին. «Ադրբեջանը տարիներ շարունակ մոլորեցրել է ոչ միայն միջազգային հանրությանը, այլ նաև սեփական ժողովրդին»:

«Ադրբեջանը, որը 2000թ. ի վեր 5-6 անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն, այսօրվա օրով ոչ մի առավելություն չունի»,-ասել է նա՝ հավելելով, որ որոշ հարցերում պաշտպանական դիրքերում Բաքուն նույնիսկ զիջում է Երևանին:

Ընդ որում, նա նշել է, որ այն, որ արտասահմանցի փորձագետները խոսում են տարածաշրջանում ռազմական հավասարակշռության մասին, արդեն իսկ շոկ է ադրբեջանցիների համար:

ՖՈՏՈՇԱՐՔ