28 սեպտեմբերի 2011 - 12:30 AMT
Ծառայության ոլորտում 3 հայկական ընկերություններ մրցանակներ են ստացել «Top Ten Award 2011» արարողության շրջանակներում

Երեք հայկական ընկերություններ` Ստանդարտների ազգային ինստիտուտը, «Պ. Աբաջյան» ՍՊԸ-ն, որն իրականացնում է շինանյութերի փորձաքննություն և սերտիֆիկացում, «Այասի գրուփը», որը ներկայացնում է սննդի արդյունաբերության ոլորտը, մտել են «Top Ten Award 2011»-ի մեջ, որի ամփոփիչ արարողությունը կայացել է 2011-ի հուլիսին Կիևում: Այդ մասին սեպտեմբերի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանը: «Ստանդարտները կոչված են հաղթահարել առևտրի ոլորտում առկա խոչընդոտները, որպեսզի բիզնեսը կարողանա հանգիստ արտահանել և ներկրել սեփական արտադրանքը»,- ասել է նա:

Հաղթողներին մրցանակները հանձնելու համար (ISO 9001 ստանդարտ) Հայաստան է այցելել JIS միջազգային ստանդարտացման ինստիտուտի ներկայացուցիչ Ջհանգիր Ասադին: