28 սեպտեմբերի 2011 - 15:41 AMT
Միշել Պլատինին բարձր է գնահատել Ուկրաինայի նախապատրաստումը Եվրո-2012-ին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին որպես եվրոպական ֆուտբոլային միության պատվիրակության ղեկավար այցելել է Ուկրաինա, ծանոթանալու համար Եվրո-2012-ին եզրափակիչ նախապատրաստական փուլին:

«Ես գոհ եմ այն ամենից, ինչ տեսա Ուկրաինայի քաղաքներում, որոնք կընդունեն Եվրո-2012-ը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր պատասխանատուներին»,-ՈՒԵՖԱ-ի նախագահի բառերն է մեջբերում ՈՒԵԱՖ-ի պաշտոնական կայքը:

Պլատինին հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Յանուկովիչը խոստացել է, որ բոլոր ջանքերը կգործադրվեն, որպեսզի մրցաշարի վերջին փուլը տոն դառնա երկրպագուների համար: «Սա պատմական իրադարձություն է մեր երկրի կյանքում, -ասել է Յանուկովիչը:-Վստահ եմ, որ բարեբոխված ենթակառուցվածքները կծառայեն նաև ապագա սերունդներին»:

Ավելի վաղ Պլատինին այցելել էր Ուկրաինայի բոլոր քաղաքները, որոնք ընդունելու են առաջնությունը: