29 սեպտեմբերի 2011 - 10:43 AMT
Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի երկրորդ խաղում ոչ ոքի է խաղացել ԱՊՈԵԼ-ի հետ

Դոնեցկի «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում հանդիպեց ԱՊՈԵԼ-ի հետ: 61-րդ րոպեին առաջինը խաղի հաշիվը բացեցին Կիպրոսի թիմի ֆուտբոլիստները, բայց երեք րոպե անց Ժադսոնը հավասարեցրեց հաշիվը, և խաղն ավարտվեց 1:1 հաշվով: «Շախտյորը» Չեմպիոնների լիգայի G խմբում 1 միավորով զբաղեցնում է վերջին տեղը:

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ասել է, որ իրենց համար խաղը շատ բարդ էր, ինչպես և նա կանխատեսեց: «Մեզ դիմակայեց լավ կազմակերպված թիմ: Իմ խաղացողներին մշտապես ինչ-որ բան չէր բավականացնում հարձակման եզրափակիչ փուլում, իսկ ԱՊՈԵԼ-ը գոլ խփեց առաջին լուրջ հակագրոհում: Հուսանք, որ հաջողությունը կվերադառնա»,- Լուչեսկուի խոսքերը հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մարզչի խոսքով, շատ գոլեր խփելու համար նրա սաներին պակասում է սառնարյունությունը. «Մենք մինչև հիմա խմբից դուրս գալու լավ շանսեր ունենք: Մենք կարող ենք հաղթել ԱՊՈԵԼ-ին արտագնա խաղում, միավորներ վերցնել «Զենիթի» և «Պորտուի» հետ խաղերում»: