30 սեպտեմբերի 2011 - 19:41 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Արամ Սարգսյան. Արտահերթ ընտրությունները հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն բոլորի համար

«Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի խոսքով` Հայաստանի իշխանությունների հետ քաղաքական երկխոսությունը ձախողվեց, քանի որ իշխանություններն ուզում էին, որպեսզի ՀԱԿ-ն աներ այն, ինչ իրենք էին ուզում: Իշխանությունները խուսափում են արտահերթ ընտրություններից, քանի որ արդեն որոշել են, թե ինչպես հերթական ընտրությունների միջոցով պահպանեն իշխանությունը, ասել է Արամ Սարգսյանը` ելույթ ունենալով սեպտեմբերի 30-ի հանրահավաքի ժամանակ:

«Իսկ արտահերթ ընտրությունները հավասար մեկնարկային հնարավորություններ կստեղծեն բոլորի համար»,- հավելել է Սարգսյանը:

Իր ելույթում նա անդրադարձել է նաև 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին` դրանք համեմատելով Կայենի կողմից Աբելի սպանության բիբլիական լեգենդի հետ: Նա հայտնել է, որ մարտի մեկին գործող իշխանություները, ինչպես Կայենը, սպանեցին իրենց եղբայրներին:

Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն իր հերթին հայտնել է, որ Հայաստանում փոփոխություններն անդառնալի են, քանի որ հայ ժողովուրդն ուզում է ազատ և ժողովրդավարական երկրում ապրել:

ՖՈՏՈՇԱՐՔ