«Ճանաչիր քո երկիրը» հասարակական կազմակերպությունը միանում է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության` Ջերմուկի հանքային ջրերի գործարանների և հանգստյան տների տերերին ուղղված` Գնդեվանքի փրկության հարցում միավորվելու խնդրանքին և սպասում նրանց պատասխանին:
ՀԿ-ն հայտնում է, որ այս տարվա հունիսի 12-ին կազմակերպության անդամները «Մաքրենք հնավայրերը ժամանակակից աղբից» ակցիայի շրջանակներում այցելել էին Գնդեվանք և ազատել դրա շրջակա տարածքը կենցաղային աղբից: Այդ ժամանակ կազմակերպության անդամները մամուլում ահազանգել էին նաև սրբավայրի բարձիթողի վիճակի մասին, ինչը, սակայն, որևէ արձագանքի չէր արժանացել:
«Հուսով ենք, որ Ջերմուկի ձեռնարկատերերին ուղղված խնդրանքն անպատասխան չի մնա, և Գնդեվանքը կփրկվի կործանումից»,- նշված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ: