4 հոկտեմբերի 2011 - 19:34 AMT
Արմեն Ջիգարխանյանի թատրոնի ելույթը սպասվում է Խարկովի Շեվչենկոյի անվան թատրոնում

Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկովյան դրամատիկական թատրոնը այսօր ելույթ է ունենալու Ուկրաինայում՝ Խարկովի Շեվչենկոյի անվան թատրոնում, հայտնում է Analitika.at.ua-ն, հղում կատարելով gosprom.info-ին:

Ելույթի առաջին մասում դերասանները ցուցադրելու են երաժշտա-պոետիկ ներկայացումներ, որոնք հիմնված են Գումիլյովի, Ախմատովայի, Ցվետայեվայի Մանդելշտամի և և այլոց ստեղծագործությունների վրա և կրելու է «Թատրոն. հավերժական սեր» անվանումը: Երկրորդ մասում «Մեծ էլեգիա Ջոն Դոնին» կարդալու է հենց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: