6 հոկտեմբերի 2011 - 16:22 AMT
Արմեն Մարտիրոսյանը չի տեսնում այնպիսի պայմաններ, որոնք կարող են արտահերթ ընտրությունների հանգեցնել

Ըստ «Ժառանգություն» ընդդիամդիր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի, նրա կուսակցությունը միայն կողջուներ երկրում արտահերթ ընտրությունների անցկացոմը, սակայն, այժմ դրա համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում: «Հայաստանում վաղուց արդեն արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա, սակայն, դրան հանգեցնող քաղաքական գործընթացները բացակայում են»,-ասել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Մարտիրոսյանը նշել է նաև, որ արտահերթ ընտրությունների հնարավորություն կար գարնանը, սակայն, քանի որ ընդդիմությունը չկարողացավ միավորվել, դրանից օգտվել չհաջողվեց:

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀԱԿ հերթական հանրահավաքում որոշվեց շուրջօրյա հանրահավաքներ սկսել: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնեց հավաքվածներին, որ շուրջօրյա հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր: Այժմ ՀԱԿ-ը վրաններ է խփել Ազատության հրապարակում: