7 հոկտեմբերի 2011 - 12:21 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆրանսիայի նախագահը ցնցված է Ծիծեռնակաբերդով

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրով` Ծիծեռնակաբերդով: Այդ մասին նա հայտարարել է Երևանում մամլո ասուլիսում: Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ասել է, որ շատ հուզված էր Ծիծեռնակաբերդ կատարած այցից, նշելով, որ դա կդառնա նրա կյանքի ուժեղագույն հիշողություններից մեկը: «Այդ թանգարանն ինձ հիշեցրեց Յադ Վաշեմի թանգարանը և Ռուանդայում ցեղասպանության թանգարանը»,- ասել է նա և հավելել, որ հասկանում է միլիոնավոր հայերի զգացմունքները:

ՖՈՏՈՇԱՐՔ