7 հոկտեմբերի 2011 - 22:29 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Վարդան Մինասյանը Մակեդոնիայի հետ խաղի մասին. Խաղի որակից դժգոհ եմ, սակայն, այսօր կարևորը արդյունքն էր

Մակեդոնիայի հանդեպ 4:1 հաշվով հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ նա ծանր խաղ էր ակնկալում և առաջին իսկ պահից լարվածություն կար և զգացվում էր, որ խաղը չի ստացվում:

"Խաղի որակից ես դժգոհ եմ, սակայն այսօր կարևորը արդյունքն էր: Առաջին խաղակեսում խաղն այն չէր, որին ես սովոր եմ: Երբ առաջին տեղում արդյունքն է, անհնար է խուսափել հուզմունքից, ես ինքս լարված էի",-ասել է Մինասյանը:

Ըստ Մինասյանի, Կառլեն Մկրտչյանը ինքը խնդրեց փոխարինել իրեն, քանի որ ցավ էր զգում: "Նա երկար չէր խաղացել: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ֆուտբոլիստներն արագ վերականգնվեն Իռլանդիայի հետ խաղից առաջ: Սարկիսովը լավ հատկանիշներ ունի, հնարավոր է, որ որոշ խաղերում մենք երկու հարձակվողներով խաղանք",-ասել է մարզիչը:

Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները քարտեր չստացան ու խուսափեցին վնասվածքներից` "Մենք առաջին անգամ էինք խաղում նման կենտրոնական պաշտպանների հետ: Մենք դեռ շատ տեղ ունենք աշխատելու":

ՖՈՏՈՇԱՐՔ