8 հոկտեմբերի 2011 - 11:10 AMT
Երևանում բացվել է առաջին միջազգային «Art of Living EXPO 2011» ցուցահանդեսը

Հոկտեմբերի 9-ին Երևանում բացվել է առաջին միջազգային «Art of Living EXPO 2011» ցուցահանդեսը, որի կազմակերպիչն է «Էկո կենտրոնը»: Ցուցահանդեսում ներկայացված են ապրանքներ և ծառայություններ կանանց համար:

Ցուցահանդեսին մասնակցում են առողջության ու գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ ու հյուրանոցներ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժիչ և դեկորատիվ հարդարամիջոցների, մազերի ու մաշկի խնամքի միջոցների արտադրողներ ու ներկրողներ, զբոսաշրջային գործակալություններ:

«Art of Living EXPO 2011» ցուցահանդեսին մասնակցում են արվեստի գործիչներ, նկարիչներ ու քանդակագործներ, Հայաստանում հայտնի հագուստի մոդելավորողներ ու ոսկերիչներ, սննդամթերք արտադրողներ, ինչպես նաև ամսագրերի ու թերթերի հրատարակիչներ:

Ցուցահանդեսի շրջանակներում կխաղարկվեն արժեքավոր մրցանակներ ու տեղի կունենա «Doctor at Large» համերգը: