8 հոկտեմբերի 2011 - 11:16 AMT
Ջոն Տոշակ. Հայաստանի հավաքականը Մակեդոնիայի հավաքականից շատ ավելի ուժեղ էր

Մակեդոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը Հայաստանի հավաքականի հետ խաղում 4:1 հաշվով պարտություն կրելուց հետո ասել է, որ տպավորված է Հայաստանի հավաքականի խաղով: Տոշակն ընդգծել է, որ Հայաստանն այս խաղում իրոք ավելի լավ էր խաղում, քան իր սաները:

«Հայաստանը մեծ շանսեր ունի Իռլանդիայի հետ խաղում: Ես չգիտեմ, ով դուրս կգա խմբից և կմասնակցի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին: Լավ շանսեր ունեն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Իռլանդիան ու Հայաստանը»,-ասել է նա;

Տոշակը նշել է, որ վերջին խաղերում սա մակեդոնացիների ամենախոշոր պարտությունն է: Մարզիչը նշել է, որ իրենք Հայաստանի դարպասին գոլ խփելու շանսեր ունեին, սակայն, նրանց դա չհաջողվեց: «Հայաստանի հավաքականը թիմային խաղ է ցուցադրում, թիմում խաղում են լավ ու բարձրակարգ ֆուտբոլիստներ»: