9 հոկտեմբերի 2011 - 15:40 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ստեփանակերտում մեծ շուքով նշեցին Քաղաքի օրը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 8-ին մասնակցել է Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքում կազմակերպված ավանդական տոնավաճառ, այնուհետև՝ մշակույթի և երիտասարդության պալատում ներկայացված հին ու ժամանակակից Ստեփանակերտը պատկերող լուսանկարների ցուցահանդես:

Նույն օրը նախագահ Սահակյանը ներկա է գտնվել նաև մայրաքաղաքի օրվան նվիրված տոնական համերգին, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ՖՈՏՈՇԱՐՔ