10 հոկտեմբերի 2011 - 15:45 AMT
Անդրանիկ Հակոբյան. Բռնցքամարտի ԱԱ կազմակերպիչները չէին ցանկանում, որ Բաքվում ծածանվի հայկական դրոշը

Բռնցքամարտիկ Ա նդրանիկ Հակոբյանը (75լգ ք/կ), որը Բաքվում կայացած աշխարհի առաջնության շրջանակներում Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց, PanARMENIAN. Net-ի թղթակցի հետ զրույցում խոստովանեց, որ իրեն հաջողվեց գրեթե անհնարինը:

«Ես կարողացա հաղթել երեք մենամարտերում, ամեն անգամ առավելություն ունեի մրցակիցների հանդեպ: Սակայն, կիսաեզրափակիչ դուրս գալու համար մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին մրցակցին, քանի որ առաջնության կազմակերպիչները չէին ցանկանում, որ Բաքվում ծածանվի հայկական դրոշը: Երրորդ ռաունդում իմ մրցակցի հարվածները գրեթե նպատակին չէին հասնում, սակայն, չգիտես ինչու, նա հաղթող ճանաչվեց: Իսկ մինչ այդ հավասար պայքար էր գնում»,-ասել է Հակոբյանը:

Ըստ մարզիկի, չնայած նրան, որ բռնցքամարտիկների կողքին միշտ կային անվտանգության աշխատակիցներ, սակայն մարզիկները լարված էին և ռինգ դուրս գալով, չէին կարողանում կենտրոնանալ մենամարտի վրա: «Մեքսիկացու հետ իմ երրորդ մենամարտի ժամանակ տրիբունաներից ինձ վրա քար նետեցին, լավ է, որ ոչ ոք չտուժեց: Մենք չէնք կարող դուրս գալ քաղաք, ինչպես մյուս հավաքականները, բոլորից մեկուսացված էինք ապրում: Անշուշտ, դա չէր կարող հոգեբանորեն չանդրադառնալ մեր վրա»: