10 հոկտեմբերի 2011 - 17:39 AMT
Ադրբեջանում սկսել են խոսել ղարաբաղյան գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին

Բոլորն են հասկանում, որ ղարաբաղյան հակամարտության գոտում պետք է խաղաղապահ զորակազմ տեղակայվի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա, ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները չեն վստահում միմյանց: «Ուստի, լրջորեն քննարկվում է խաղաղապահների հնարավոր տեղակայումը հակամարտության գոտում»,-ասել է նա:

Ասելով, որ որոշ պահերի բանակցություններում առաջխաղացում է նկատվել, Մամեդյարովը նշել է, որ այդ գործընթացը չի կարելի բաց թողնել.«Սակայն հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունները դժվար են ընթանում: Փոխզիջում դրանց շուրջ դեռ ձեռք չի բերվել: Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է ու միանշանակ: Որքան շուտ խաղաղություն հաստատվի, այնքան լավ», հայտնում է ԱՊԱ գործակալությունը: