11 հոկտեմբերի 2011 - 11:01 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Տրապատոնի. Հայաստանի հետ խաղում մենք պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք անել

Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին վստահություն է հայտնել, որ իր սաները կկարողանան հասնել ցանկալի արդյունքի Եվրո-2012 ընտրական փուլի Հայաստանի հետ եզրափակիչ խաղում: Նա նշել է,որ ցանկացած ելք, պարտությունից բացի, թույլ կտա իռլանդացիներին գրավել առնվազն երկրորդ տեղը ընտրական խմբում:

«Մենք այս խաղում պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք: Մեր թիմի համար սա լավ հնարավորություն է ապացուցելու համար սեփական հասունությունը, և մենք կարող ենք հասնել ցանկալի արդյունքի և միայն այսօրվա արդյունքը նշանակություն ունի»,-Տրապատոնիի խոսքերն է մեջբերել ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Եվրո-2012-ի Իռլանդիա-Հայաստան ընտրական խաղը տեղի կունենա օգոստոսի 11-ին Երևանի ժամանակով 22:45-ին «Ավիվա» մարզադաշտում:

ՖՈՏՈՇԱՐՔ