11 հոկտեմբերի 2011 - 13:52 AMT
Apple-ի աշխատակիցները կնշեն Սթիվ Ջոբսի հիշատակի օրը

Apple ընկերության աշխատակիցները հոկտեմբերի 19-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում հավաքվելու են նշելու ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսի մահվան հիշատակի օրը։ Այս մասին հաղորդում է CNET-ը։

Ընկերության նորանշանակ գործադիր տնօրեն Թիմ Քուքը տարածել է հետևյալ հաղորդագրությունը Apple-ի աշխատակիցների համար։

«Ինչպես ձեզանից շատերը, ես իմ կյանքում բազում տխուր օրեր եմ ունեցել և անցյալ շաբաթվա ընթացքում շատ եմ արտասվել։ Ես մխիթարվել եմ Սթիվի համար ողջ աշխարհից ուղղված հսկայաքանակ հարգանքի տուրքերով և ցավակցություններով։ Ես գտել եմ հանգստություն այն բոլոր պատմություններում, որոնք պատմում են Սթիվ Ջոբսի մասին։ Մեր շատերի սրտերը դեռ ծանրացած են նրա մահվան պատճառով և մենք պլանավորել են անցկացնել Apple-ի աշխատակիցների հետ Սթիվ Ջոբսի կյանքին նվիրված հիշատակության օր։ Մենք կհիշենք Սթիվի կյանքի ձեռքբերումների և աշխարհը ավելի լավ դարձնելու մեթոդների մասին»,-գրել է Թիմ Քուքը։

Apple-ի համահիմնադիր և նախկին գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը մահացավ անցյալ շաբաթ. նա երկար տարիներ տառապում էր քաղցկեղով։