12 հոկտեմբերի 2011 - 12:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանում 9 ամիսների ընթացքում արտադրվել է 131.5 մլրդ դրամի գյուղատնտեսական արտադրանք

2011-ի օգոստոսի դրությամբ Հայաստանում գյուղատնտեսության արտադրանքի համախառն արդյունքը կազմել է 131,5 մլրդ դրամ, ինչը 62 տոկոսով ավել է 2010-ի նույն շրջանից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Ոլորտի ձեռքբերումների շարքում նախարարը հատուկ նշել է հացահատիկի արտադրությունը, ինչը գյուղնախարարության կողմից մշակված և կառավարության կողմից հավանության արժանացած 2010-2014թթ. երկրում սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման արդյունքն է: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՌԴ-ից Հայաստան է բերվել 950 տոննա ցորենի բարձրակարգ սերմ, իսկ 2011-ի սեպտեմբերիn` լրացուցիչ 1150 տոննա, որոնք արդեն բաժանվել են ֆերմերային տնտեսություններին:

Սերգո Կարապետյանը հավելել է, որ սերմնաբուծության զարգացման ծրագրի իրագործման շրջանակներում 2011-ին հաջողվել է ավելացնել ցանքատարածությունները 17 հազար հա-ով, այն դեպքում, երբ անցյալ տարիներին այդ տարածքները կրճատվել են 10 հազար հա-ով:

ՖՈՏՈՇԱՐՔ