12 հոկտեմբերի 2011 - 13:23 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել խաղողի մթերման գործընթացը

Այս տարի Հայաստանում արտադրվել է 175 հազար տոննա խաղող 2010-ի 220 հազար տոննայի փոխարեն, Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Ձեռքբերումների շարքում ցանկանում եմ նշել, որ այս խաղողի մթերումը կազմակերպվել էր շատ լավ մակարդակով»,- ասել է նա: Դրա հետ կապված` նախարարն ասել է, որ արդեն մթերվել է 106 հազար տոննա խաղող 2010-ի 134 հազար փոխարեն, միաժամանակ հավելել է, որ 1 կգ խաղողը մթերվել է 130 դրամով: Միայն Տավուշի մարզում խաղողը մթերվել է 1 կգ համար 120 դրամով:

Կարապետյանը հավելել է, որ խաղողի, մրգի և բանջարեղենի մթերման գործընթացը շարունակվում է: Մասնավորապես, այս տարի արտադրվել է 42 հազար տոննայով ավելի պտղատու կուլտուրաներ և 23 հազար տոննայով ավելի բանջարաբոստանային կուլտուրաներ, մնացած կուլտուրաների ծավալների արդյունքներն ավելի ուշ են ամփոփվելու:

ՖՈՏՈՇԱՐՔ