Ամերիաբանկը, «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերը համատեղ նախաձեռնել են հաճելի անակնկալ Ամերիաբանկի քարտապան հաճախորդների համար: Սույն թվականի հոկտեմբերի 17-31-ը ներառյալ, Բանկի այն քարտապան հաճախորդները, ովքեր «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսերի գնման ժամանակ վճարումը կիրականացնեն Ամերիաբանկի քարտերով (MasterCard Standard/VISA Classic, MasterCard Gold/VISA Gold, MasterCard Platinum/VISA Platinum), կստանան հատուկ զեղչ:
Ներկայացված ակցիան Ամերիաբանկի քարտապաններին հնարավորություն կընձեռի խնայել 40 եվրո դեպի Եվրոպա և 50 եվրո` ԱՄՆ, Կանադա, Ասիա և Ավստրալիա ճանապարհորդելիս:
Ամերիաբանկի քարտապանների համար նախատեսված հատուկ առաջարկը տարածվում է բոլոր ավիատոմսերի վրա, որոնց գնումը կիրականացվի նշված ժամանակահատվածում «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերից` անկախ նրանից, թե երբ է նախատեսված ճանապարհորդությունը:
Նշենք, որ Ամերիաբանկի, «Ավստրիական ավիաուղիներ» և «BMI» հայաստանյան մասնաճյուղերի համատեղ նախաձեռնությամբ Ամերիաբանկի հաճախորդներն այսուհետ պարբերաբար կստանան հատուկ առաջարկներ: