ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտեն մտահոգված է լրագրողների հանդեպ մահափորձերի փաստերով: Ինչպես հայտնում է Guardian-ը, իրավիճակն այնքան ցավալի է, որ միջազգային հանրությունը պետք է նոր ռազմավարություն մշակի, որը կոչված է ապահովելու լրագրողների անվտանգությունը, գտնում է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նեվի Փիլլեյը:
Մեզ համար կարևոր է գործողությունների ծրագիր կազմել լրագրողներին պաշտպանելու համար, վերջ տալու այն կառույցների անպատժելիությանը, որոնք հարձակումներ են կատարում նրանց վրա»,-ասել է նա:
Փիլլեյի հայտարարությունը հնչեց Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցի ֆոնի վրա, որտեղ ասվում է, որ ամեն շաբաթ աշխարհում մեկ լրագրող է զոհվում:
Ըստ զեկույցի, անցյալ տարի աշխարհում 44 լրագրող է սպանվել, իսկ ընթացիկ տարվա 9 ամսում՝ 35: Հիմնականում դա տեղի է ունենում Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում ու Լատինական Ամերիկայում:
Լրագրողների համար ամենավտանգավոր երկիրը Մեքսիկան է: Ըստ զեկույցի, այս տարվա 35 սպանություններից 9 կատարվել են այդ երկրում:
.