17 հոկտեմբերի 2011 - 15:59 AMT
Այսուհետ երաժիշտները կկարողանան YouTube-ի միջոցով գումար վաստակել

YouTube-ը պատրաստվում է թողարկել Merch Store ծառայությունը, որը հնարավորություն կտա երաժիշտներին գումար վաստակել YouTube-ի սեփական էջից՝ երաժշտության և այլ ապրանքի վաճառքի միջոցով։

Որպեսզի այս ծառայությունը սկսի գործել, YouTube-ը համաձայնություն է ձեռք բերել մի քանի մասնագիտացված ինտերնետ խանութների հետ։ Համերգների տոմսերի և այլ ապրանքների վաճառքով զբաղվելու է Topspin ընկերությունը։ Տոմսերը վաճառվելու են նաև Songkick-ի միջոցով։ Դե իսկ iTunes-ի և Amazon-ի միջոցով կիրականացվի երաժշտության վաճառքը։

Merch Store-ը կգործարկվի մի քանի շաբաթից, աշխարհի բոլոր օգտագործողների և երաժիշտների համար։ Իհարկե յուրաքանչյուր գործարքից Merch Store ծառայությունը որոշակի տոկոս իրեն է վերցնելու։ YouTube-ն ամսական ունի 800 միլիոն այցելու։