Դոնեցկի «Շախտյորի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Զենիթի» հետ խաղից առաջ ասել է, որ իրենք մեծ ակնկալիքներ ունեն այդ հանդիպումից: «Շախտյորն» ընդամենը մեկ միավոր է վաստակել, տանուլ տալով «Պորտուին» և ոչ ոքի խաղալով «ԱՊՈԵԼ»-ի հետ: Ուստի երրորդ խաղում մենք պետք է հաղթենք, չնայաշ նրան, որ «Զենիթը» շատ ուժեղ թիմ է, կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում sport-express.ru-ն:
Մխիթարյանը խոստովանել է, որ G խմբում բոլոր չորս թիմերը նախկինի պես պահպանում են խմբային արգելքը հաղթահարելու շանսերը: «Ամեն դեպքում, ոչ ոք չի կորցրել խմբից դուրս գալու հնարավորությունը և միևնույն ժամանակ չի ապահովել իր համար փլեյ-օֆ-ի ուղեգիր: Ինձ թվում է, որ պայքարը կընթանա մինչև վերջին մրցափուլի խաղերի վերջին րոպեները»:
«Շախտյորի» կիսապաշտպանը գտնում է, որ եթե նրանց հաջողվի հաղթել Չեմպիոնների լիգայի բոլոր մնացած խաղերում, հնարավոր կլինի դուրս գալ խմբից:
«Շախտյոր»-«Զենիթ» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին Դոնեցկում: