Հոկտեմբերի 15-ին Նիդերլանդների Հերթոխենբոս քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառում, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ներկաների առաջ ելույթ ունեցավ Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Խոսելով հայ ժողովրդի դարավոր երազանքի` անկախության ձեռքբերման և դրա խորհրդի մասին` նա ներկայացրեց անկախության 20 տարիների ընթացքում այն տնտեսական և քաղաքական դժվարությունները, որոնք կարողացավ հաղթահարել նորաստեղծ հանրապետությունը` գտնվելով շրջափակման և պատերազմական իրավիճակում:
Կարևորելով Սփյուռքում հայապահպանության խնդիրը, դեսպանը համայնքային կառույցի անդամներին կոչ արեց ուշադրության կենտրոնում պահել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և հայերենով կրթությունն ապահովելու հարցերը:
Երեկոյի ընթացքում հայկական ազգային երգերի, երաժշտության կատարմամբ հանդես եկան համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները: