19 հոկտեմբերի 2011 - 10:57 AMT
Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել ATP առաջնության երկրորդ շրջան

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Ստոկհոլմում դուրս է եկել ATP առաջնության երկրորդ շրջան` կոտրելով բելգիացի Խավյեր Մալիսսի դիմադրությունը: Նալբանդյանը երեք սեթերում հաղթանակ է տարել 4:6, 7:6, 7:6 հաշվով:

Մրցակիցները կորտում անցկացրել են 2 ժամ 41 րոպե:

Հաղթանակի շնորհիվ Նալբանդյանն ավելացրել է իր առավելությունը բելգիացու հետ անհատական հանդիպումներում` 5:1: Երկրորդ շրջանում նա իր ուժերը կչափի Իվան Դոդիգի (Խորվաթիա) հետ: Թենիսիստները հանդիպել են հոկտեմբերի 7-ին Ճապոնիայի բաց առաջնությունում, այդ ժամանակ հաղթանակ տարավ արգենտինահայ թենիսիստը: