Թուրքական զորքերը հատեցին Իրաքի հետ սահմանը ՝ հետապնդելով քուրդ գրոհայիններին, հայտնում է «Ռոյթերսը», հղում անելով զինվորականների շրջանում իր աղբյուրին
Գործողությունը սկսվեց այն բանից հետո, երբ քուրդ գրոհայինները հարձակվել են տարբեր վայրերում միանգամից մի քանի դիրքային հենակետերի վրա՝ զոհվել է 25 զինծառայող:
Գործակալության աղբյուրները պատմել են նաև բախումների մասին թուրքական զորքերի ու ՔԱԿ գրոհայինների միջև, որ տեղի է ունեցել Իրաքի ու Թուրքիայի սահմանում:
Ըստ ԶԼՄ-ների, առավոտյան ՔԱԿ գրոհայինները կրակ են բացել Հաքքյարի գավառի Չուկուրջա ռազմական հենակետում, որը գտնվում է Իրաքի հետ սահմանում:
Այլ ԶԼՄ-ների տվյալներով, գրոհի են ենթարկվել միանգամից մի քանի օբյեկտներ: Նախօրեին քրդերը ռումբ են պայթեցրել Թուրքիայի հարավ-արևելքում՝ զոհվել է վեց մարդ, այդ թվում չորս ոստիկան ու մեկ երեխա:
Հոկտեմբերի սկզբին Թուրքիայում ձերբակալվեց 120 քուրդ: Օգոստոսին Թուրքիան հարվածներ հասցրեց քրդերի բազային Իրաքում: Քուրդ գրոհայինների ու թուրք իշխանությունների հակամարտությունը սրվեց վերջին ամիսներին: Քրդերի հարձակումների արդյունքում 50 մարդ զոհվեց: