2014թ. ֆուտբոլի ԱԱ տոմսերի վաճառքը կսկսվի 2013թ. օգոստոսին, հայտնում է ՖԻՖԱ-ի մամլո ծառայությունը:
2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մասը տեղի կունենա հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում: 2013թ. նույնպես Բրազիլիայում տեղի կունենա Կոնֆեդերացիաների գավաթը:
«Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության տոմսերի վաճառքը կսկսվի 2013թ. Կոնֆեդերացիաների գավաթից հետո: Կոնֆեդերացիաների գավաթի տոմսերը կվաճառվեն 2012թ. վերջում, վիճակահանությունից անմիջապես հետո»,-ՖԻՖԱ-ի մարքեթինգի գծով տնօրենի խոսքերն է մեջբերել Տյերի Վայլը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ԱԱ բացման խաղը տեղի կունենա հունիսի 12-ին Սան Պաուլույում, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 13-ին Ռիո դե Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում: