21 հոկտեմբերի 2011 - 15:30 AMT
Հայ հասարակության մոտ անվստահության մթնոլորտ է ձևավորվել բանակում միջադեպերի հետաքննության նկատմամբ

Երկար տարիների ընթացքում հայ հասարակության մոտ անվստահություն է ձևավորվել բանակում տեղի ունեցող միջադեպերի հետաքննությոն գործընթացների նկատմամբ։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։ Նրա խոսքով, հետաքննության համար պատասխանատուները փորձում են ամեն ինչ անել, որպեսզի բոլոր միջադեպերը բացահայտվեն և մեղավորները պատժվեն։ «Բոլոր միջադեպերը գրանցվում են, և ամեն դեպքի վերաբերյալ կատարվում է եռաստիճան հետաքննություն՝ ծառայողական, հետաքննչական և դատական։ Դատավճիռ է կայացվում և բոլոր մեղավորները պատժվում են, մի մասին՝ ոչ»,- ասել է նա։

Անդրադառնալով նրան, թե այս տարի բանակում մահվան քանի դեպք է գրանցվել, Հարությունյանն ասել է, որ հայտնի է, որ անցյալ տարի հայկական բանակում արձանագրվել է 54 դեպք, սակայն չի նշել այս տարվա տվյալները, քանի որ իր մոտ վիճակագրություն չունի։