16 օգոստոսի 2000 - 19:24 AMT
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵՑ ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Միավորված Ազգերի Կազմակերպության Մանկական Հիմնադրամի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գլորիա Ֆերնանդային:
Տիկին Ֆերնանդան հանրապետության նախագահին համառոտակի ներկայացրել է կազմակերպության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը: Նա նաեւ տեղեկացրել է, որ առաջիկայում սպասվում է ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի ղեկավարի այցը Հայաստան:
Զրուցակիցները խոսել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատանքների համակարգման անհրաժեշտության մասին:--0--