29 հոկտեմբերի 2011 - 14:02 AMT
Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելին հին մահմեդական գերեզմանոցը ոչնչացնելու համար

Իրանը խստորեն դատապարտել է Իսրայելին հին մահմեդական Մաման-Ալլահ գերեզմանոցը ոչնչացնելու համար: Գերեզմանոցը պատմական ժառանգություն է և հանդիսանում է Ալ Կուդսայի (Երուսաղեմի) անբաժան մասը, հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստը: Ըստ նրա, 12-րդ դարի մահմեդական գերեզմանոցի վերացումը Հանդուրժողոկանության թանգարանի կառուցման պատրվակով, ուղղված է քաղաքի արաբական տեսքի հրեականացմանը և վիրավորում է իսլամական ավանդույթները, հայտնում է FarsNews-ը:

Հաղորդվում է, որ այս նախագիծը քննադատության է արժանացել արաբական համայնքի կողմից:

Հանուն սահմանադրական իրավունքի նյույորքյան կայքում դիմում է հրապարակվել, որով պահանջվում է անհապաղ դադարեցնել թանգարանի կառուցումը: Կոչը ստորագրել են 84 հայտնի հնագետներ ու հայտնի գիտնականներ ԱՄՆ-ից ու Եվրոպայից, այդ թվում նաև Իսրայելից: