29 հոկտեմբերի 2011 - 17:18 AMT
Թուրքիայի հարավ-արևելքում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր

Ենթադրվում է, որ Թուրքիայի հարավ-արևելքում՝ Բինգյոլ քաղաքում, շաբաթ օրն ահաբեկչական գործողություն է կատարել մահապարտ-ահաբեկիչը, մահացել է մեկ մարդ, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները՝ մեջբերելով ՆԳՆ աղբյուրները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Տեղեկությունների համաձայն, ավելի քան տասնյակ մարդ վիրավորվել է։ NTV հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Նայիմ Շահինը հաստատել է Բինգյոլում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը։

Թուրքական հեռուստատեսության հաղորդմամբ, պայթյունից վնաս է հասցվել տներին և մոտակայքում գտնվող ավտոմեքենաներին։ Թուրքիայում գործող խմբավորումներից ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցրել Բինգյոլում տեղի ունեցած պայթյունի համար։

Տեղի իշխանություններն ահաբեկչության մեջ մեղադրում են Քուրդիստանի աշխատանքային կուսակցությանը։