31 հոկտեմբերի 2011 - 18:37 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Սվետլանա Գրիգորյանը պարգևատրվեց նաև Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով

ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը «Սփյուռքում հայապահպանության, Հայաստանում և Սփյուռքում հայ մշակույթի տարածման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև 80-ամյա հոբելյանի առթիվ» պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:

ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Ա.Անդրեասյանն ընթերցեց նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Դուք հայ ժողովրդի դերասանական տաղանդն ու մեծությունը մարմնավորող այն անձանցից եք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրաբերել են արվեստին` իրենց կերտած կերպարներով ներկայացրել դերեր, որոնք ընդգծում են մարդու հոգեկան պոռթկումները, ոգևորումն ու հիասթափությունը, սերն ու ատելությունը, հավատն ու հուսահատությունը, սպասելիքն ու կորուստը, կարոտն ու հիացումը` կոմիկականի հանդերձանքով` հանդես գալով որպես կյանքի փորձառության մի յուրօրինակ դպրոց, որն ուղղորդող նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր կարողանում են արվեստից դասեր առնել»:

Մեդալը հանձնվել է հոկտեմբերի 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստուհու ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում:

ՖՈՏՈՇԱՐՔ