1 նոյեմբերի 2011 - 21:36 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
ՀՀ ԱԳՆ. Հայ-բելառուսական համագործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ոլորտներում

Նոյեմբերի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելառուսի արտգործնախարարի տեղակալ Իգոր Պետրիշենկոյին, ով Հայաստան է ժամանել ԱԳՆ-երի միջև քաղաքական խորհրդատվությունների մասնակցելու նպատակով: Ինչպես հաղորդում է Հայաստանի ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի ծառայությունը, հանդիպման ժամանակ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-բելառուսական ավանդական ջերմ կապերը շարունակական զարգացում են ապրում համագործակցության բոլոր ոլորտներում:

Հանդիպմանն երկուստեք ընդգծվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջև բարեկամությունը: Զրուցակիցները, նշելով լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, միաժամանակ շեշտեցին այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Իգոր Պետրիշենկոն անդրադարձան երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերին:

ՖՈՏՈՇԱՐՔ