2 նոյեմբերի 2011 - 15:50 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայկական ծիրանը մեծ պահաջարկ է վայելում Նիդերլանդներում, իսկ կանաչին՝ ԱՄԷ-ում

2011-ի նոյեմբերի 1-ի դրությամբ Հայաստանից արտահանվել է 12 858 տոննա միրգ և բանջարեղեն 2010-ի նույն շրջանի 10 000 տոննայի փոխարեն։ Այդ մասին նոյեմբերի 2-ին մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նրա խոսքով, ծիրանի արտահանումը կազմել է 7 300 տոննա, կեռասի արտահանումը՝ 673 տոննա, սալորի՝ 257, բալի՝ 5,7։

Ինչպես հաղորդել է փոխնախարարը, արտահանման մեծ մասը բաժին է ընկնում Ռուսաստանի շուկային՝ 9 890 տոննա, այնուհետև Վրաստանի՝ 2 858, Ուկրանիայի՝ 89 տոննա, Բելառուսի՝ 15, Նիդերլանդների և Արաբական Միացյալ Էմիրությունների՝ 1-ական տոննա։ «Հայաստանը Նիդերլանդներ է արտահանում ծիրան, իսկ ԱՄԷ՝ կանաչի»,- հավելել է նա։

Ռոբերտ Մակարյանը նաև հաղորդել է, որ Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի 94 տոկոսն արտահանվում է ավտոտրանսպորտով, մնացած 6 տոկոսը՝ օդային ճանապարհով։ Մակարյանը նշել է, որ արտահանման ծավալների ավելացմանը կարող է նպաստել այս տարի «Զվարթնոց» օդանավակայանին կից բացված սառնարանային համալիրը։

ՖՈՏՈՇԱՐՔ