5 նոյեմբերի 2011 - 14:56 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Քարվաճառը Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարության համար կծախսվի մոտ մեկ միլիոն դոլար

Քարվաճառը (Քելբաջար) Հայաստանի հետ կապող ճանապարհի շինարարությունն ունի ոչ միայն ռազմավարական, այլ նաև քաղաքական ու տնտեսական նշանակություն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա, տնտեսական տեսակետից դա դրական անդրադարձ կունենա նաև հանքավայրերի շահագործման վրա ու առավել կհեշտացնի արտահանումը Հայաստան: «Ռազմավարական տեսակետից սա ևս մեկ մայրուղի կլինի, որը կկապի Հայաստանն ու Արցախը: Դա հերթական անգամ ցույց է տալիս Քարվաճառի կարևորությունը Հայաստանի համար»,-ասել է Բաբայանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որքան միջոցներ կպահանջվեն ճանապարհի կառուցման համար՝ Դավիդ Բաբայանն ասել է, որ այդ հարցը դեռևս չի քննարկվում, սակայն, նշել է, որ կծախսվի ավելի քան մեկ միլիոն դոլար:

Նոր ճանապարհը 150 կմ ավելի կարճ կլինի, քան Բերձորով (նախկին Լաչին) անցնող այժմ գործող ճանապարհը:

ՖՈՏՈՇԱՐՔ