7 նոյեմբերի 2011 - 14:47 AMT
Հայաստանում ցանկանում են ներմուծել ՃՏՊ փորձաքննության «PC-CRASH» ծրագիրը

Հայաստանում ցանկանում են ներմուծել ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) ավտոտեխնիկական փորձաքննության նորարարական մեթոդների ներմուծման և կիրառման ծրագիրը։ Ինչպես հայտարարել է «Աքիլլես» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը, «PC-CRASH» ծրագիրը ներկայացնում է ճանապարհատրանսպորտային պատահարի պատկերը 3D ձևաչափով։ Միաժամանակ նա նշել է, որ երբ կազմակերպությունը սկսել է աշխատել նախագծի վրա, այն նպատակ է ունեցել օրենսդրական բազա ստեղծել ՃՏՊ փորձագետների համար, «հետևաբար, օրենք ընդունել փորձագետի մասին»։ «Հայաստանում բացակայում է փորձագետի ինստիտուտը»,- ասել է նա և հավելել, որ Հայաստանում փորձագետներին կազմակերպությունները նշանակում են։ Սակայն Հովհաննիսյանը նշել է, որ տվյալ պահին կազմակերպության առաջիկա նպատակը ծրագրի ներմուծումն է, որպեսզի այս ծրագիրն անցած փորձագետները վիճահարույց ՃՏՊ փորձաքննություն անցկացնեն «PC-CRASH» ծրագրի միջոցով։