7 նոյեմբերի 2011 - 15:47 AMT
Լոռիում, Տավուշում ու Արցախում այսօր երեկոյան և գիշերը ձյուն կտեղա

Այսօր երեկոյան և գիշերվա առաջին կեսին ձյան տեսքով տեղումները Հայաստանի արևելյան հատվածում, մասնավորապես Լոռիում, Տավուշում և Արցախում, կշարունակվեն։ PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Նա նշեց, որ արևմտյան հատվածում և մայրաքաղաքում տեղումների հավանականությունը փոքր է։

«Նախորդ օրվա համեմատ օդի ջերմաստիճանը արդեն իսկ նվազել է 4-6 աստիճանով և շարունակում է նվազել»,- ասաց նա՝ հավելելով, որ գիշերը լեռնային շրջաններում կդիտվի 8-12 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտավայրում 1-4 աստիճան ցուրտ, Սյունիքի հովիտներում 1 աստիճան ցրտից 2 աստիճան տաքություն։ Վաղը ցերեկը Արարատյան դաշտավայրում կլինի 5-8, իսկ Սյունիքի հովիտներում՝ 4-7 աստիճան տաքություն։