Նոյենբերի 7-ին հունական Պորտո Կարասում կկայանան շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5 -րդ տուրի խաղերը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի դանիացիների հետ: Առաջին խաղատախտակի վրա Լևոն Արոնյանը կխաղա Բերգ Հանսենի հետ, Սերգեյ Մովսիսյանը Ստիգ Ռասմուսսենի հետ, Վլադիմիր Հակոբյանը կհանդիպի Յակոբ Աագաարդի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը ուժերը կչափի Վանգ Գլուդի հետ:
Չորս տուրից հետո Հայաստանի հավաքականը 9.5 միավորով 9-րդ տեղում է, իսկ Դանիան ունի 9 միավոր և գտնվում է 14-րդ տեղում:
Կանանց հավաքականը, որն 8 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը, կխաղա Սլովենիայի հետ: Էլինա Դանիելյանը կխաղա Աննա Մուզիչուկի հետ, Լիլիթ Մկրտչյանը կհանդիպի Յանա Կրիվեցի հետ:
Մնացած երկու զույգերը կկազմեն՝ Լիլիթ Գալոյան – Անա Սրեբրնիչ, Մարիա Կուրսովա – Վեսնա Ռոզիչ: