Նոյեմբերի 10-14-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի կունենա սամբոյի աշխարհի 35-րդ առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու է 10 մարզիկ:
Մարզական սամբոյում ելույթ կունենան Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Մարտին Միրզոյանը (62 կգ), Անդրանիկ Նաղդալյանը (68 կգ), Աշոտ Դանիելյանը (74 կգ) և Հակոբ Առաքելյանը (100 կգ): Կանանցից առաջնությանը կմեկնեն Ռուզաննա Սարգսյանը (48 կգ) և Աննա Գևորգյանը (60 կգ):
Մարտական սամբոյում Հայաստանը կներկայացնեն Մուշեղ Հակոբյանը (62 կգ), Վաչիկ Վարդանյանը (68 կգ) և Մավրիկ Նասիբյանը (82 կգ), PanARMENIAN.Net-ին հաղորդել են Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:
Հայկական պատվիրակությունը` ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ առաջնությանը կմեկնի նոյեմբերի 10-ին: