8 նոյեմբերի 2011 - 12:47 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ալի Աքբար Սալեհի, Իրանը մտադիր է չեղյալ հայտարարել մուտքի ռեժիմը Հայաստանի հետ

«Իրանը բարձր է գնահատում համագործակցությունը Հայաստանի հետ և աշխատում է այն խորացնելու ուղղությամբ: Այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկը կլինի Հայաստանի հետ մուտքի ռեժիմից հրաժարվելը»,-հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին՝ ելույթ ունենալով Երևանում ճեպազրույցի ժամանակ:

Ըստ Սալեհիի, Հայաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում: «Անկախ իր փոքր տարածքից Հայաստանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման հարցում, որին ձգտում ենք նաև մենք: Հենց կայունությունն է մեր ժողովրդների բարգավաճման գրավականը»,-ասել է նախարարը:

Հայաստանի հետ լավ բարաբերությունների ևս մեկ ապացույց կարող են ծառայել նաև վիճակագրական տվյալները Հայաստան այցելած պարսիկ զբոսաշրջիկների մասին՝ 100 հազար հոգի վերջին տարվա ընթացքում: «Հուսով ենք, որ մոտ ապագայում պարսիկ զբոսաշրջիկների քանակը Հայաստանում կհասնի մեկ միլիոնի»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:

ՖՈՏՈՇԱՐՔ