9 նոյեմբերի 2011 - 10:49 AMT
Հայաստանի կանանց հավաքականը շախմատի թիմային ԵԱ-ում հաղթանակ է տարել Հունաստանի նկատմամբ

Հունական Պորտո Կարրաս քաղաքում նոյեմբերի 8-ին կայացան Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրի պարտիաները:

Հայաստանի կանանց հավաքականը հանդիպեց Հունաստանի հետ և հաղթեց 3:1 հաշվով: Հաղթանակներ գրանցեցին Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը համապատասխանաբար Աննա-Մարիա Բոստարիի և Եկատերինի Պավլիդուի նկատմամբ:

Էլինա Դանիելյան – Ելենա Դեմբո և Լիլիթ Գալոյան – Եկատերինի Ֆախիրիդու պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով բարձրացել է 8-րդ տեղը: Մրցաշարի առաջատարը Ռուսաստանի հավաքականն է 11 միավորով, որի հետ էլ 7-րդ տուրում կմրցի հայկական թիմը: